5.05.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

նախկին ղեկավարը ձերբակալվել է միլիոնավոր դրամների յուրացումների համար

Լուսանկարը` parliament.am
Լուսանկարը` parliament.am

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով:


Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրա նկատմամբ դատարան է ներկայացվել միջնորդություն՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:


Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին, իսկ 2025 թվականի ապրիլի 30-ին վարչապետի որոշմամբ ազատվել էր պաշտոնից: Ուշագրավ է, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, մինչև Դանիելյանի նշանակումը, 168.am պարբերականը զգուշացրել էր, որ այդ նշանակումը ռիսկային է և կարող է ունենալ քրեաիրավական հետևանքներ:


ՍԱՏՄ աղբյուրների փոխանցմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն Դանիելյանին ձերբակալել է երկու պատճառով: Նախ՝ նա յուրացրել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարները: Բացի այդ, նախկին ղեկավարը կազմակերպել է վառելիքի կտրոնների սխեմա. սկզբում բաշխել է 30 տոննա բենզինի կտրոններն աշխատակիցների միջև, այնուհետև հավաքել և վաճառել դրանք:

Լուսանկարը` РИА Новости
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան