Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը: Հիշեցնենք, որ պաշտոնապես արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: