16.05.2025
ՌԴ և Բելառուսի 15 քաղաք. «Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցեն 10 պատանի եւ 1 խմբավար
prev Նախորդ նորություն

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

Ֆոտո. Pedro Pacheco
Ֆոտո. Pedro Pacheco

«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգը Survivor երգով հաղթահարեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչն՝ անցնելով եզրափակիչ փուլ։ Մրցույթը տեղի ունեցավ մայիսի 15-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից բացի եզրափակիչ փուլ անցան նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը:Երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Ավստրալիան, Մոնտենեգրոն, Իռլանդիան, Վրաստանը, Չեխիան, Իսրայելը, Սերբիան:Ելույթ ունեցան նաև «Մեծ հնգյակ»-ի անդամներ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի, արդեն եզրափակիչում են: «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։

ԵՊՀ-ն՝ գիտելիքի ու վերածննդի հենարան արդեն 106 տարի
Հաջորդ նորություն next