16.05.2025
Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանի սպառազինության ակտիվ գնումները լուրջ մտահոգիչ են
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 12:08-ին (08:08 GMT), ՀՀ ՆԳՆ տարածքային սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ Հայաստանի և Վրաստանի սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, 10 կմ խորությամբ և 2.3 մագնիտուդով։


Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ։


Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուխ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է
Հաջորդ նորություն next