14.06.2025
Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը
prev Նախորդ նորություն

Հպարտ կլինեմ Հիսուսի արձանի մասին տեղեկացնել Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 13-20-ը Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը։ Այն գործում է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ և դրա շրջանակում, ի թիվս այլ ֆիլմերի, ծրագրերի ու ստարթափերի ներկայացվում է նաև Հայաստանում կառուցվող 101 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանի նախագիծը:

ՖԱՀՖ տաղավարը կինոշուկայի մասնակիցներին կներկայանա 12 պրեզենտացիաներից կազմված ծրագրով, որոնցում ներգրավված կլինեն միջազգային համագործակցության մեծ ներուժ ունեցող հայ ստեղծագործողների 8 կինոնախագծեր։
Մոնտեկատինիի Կարճամետրած ֆիլմերի փառատոնի նախագահ Մարչելո Ձեպպին, ծանոթանալով տաղավարում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծին հայտարարել է, որ անտարբեր չէր կարող անցնել դրա կողքով.

«Այս գաղափարը նաև իմ սրտից է, որովհետև ես էլ եմ քրիստոնյա հավատացյալ, ես ևս ուզում եմ գնալ Հայաստան, տեսնել Հիսուս Քրիստոսի այս մոնումենտալ համալիրը, տեսնել արձանը հիմնադրողին»,- հայտարարեց նա:
Ձեպպին նաև նշել է, որ հպարտ կլինի նախագծի մասին տեղեկացնել Հռոմի պապին:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը, խոսելով կառուցվող արձանի, իր մոտ ծնված այդ գաղափարի մասին ասել էր. «Սա լինելու է մեր հրաշալիքներից մեկը: Մեր ազգը խեղճ չպետք է լինի»:

Նշենք, որ կինոփառատոնի մասնակիցներն ու հյուրերը տաղավարում կծանոթանան նաև միջազգային Openhearted ստարտափին, KIRK մրցանակաբաշխությանը:

Հիշեցնենք, Հիսուսի արձանը պատրաստ է, այն կտեղադրվի Հատիսի գագաթին:


 


 

ՌԴ և Բելառուսի 15 քաղաք. «Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցեն 10 պատանի եւ 1 խմբավար
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը