Այսօր առավոտվանից անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են: Ոստիկաններն էլ շարունակում են ուժ գործադրել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 38 քաղաքացի, հայտնում են ՆԳՆ-ից: Նշվում է, որ նրահնք բերման են ենթարկվել "իրավապահների օրինական պահանջները չկատարելու համար":