Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով: Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ։ Մհեր Շահինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ։ Արամ Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ։ Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։ Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար: