ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչները հուլիսի 25-ից 27-ը կմեկնեն Մինսկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նրանք կմասնակցեն Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչությունում կայանալիք երկկողմ հանդիպմանն ու ռազմատեղագրական հարցերով քննարկումներին: