27.11.2024
Զոհրաբյան. Հուշագրից պարզ կդառնա, թե ինչն է միավորել տարբեր անհատների
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ. Պատերազմին մասնակցելու կարգավիճակը չնշելը անփութություն է

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու խնդրին:

ՊԲ-ում նշել են, որ զինծառայողի զինգրքույկի մեջ համապատասխան գրառում կատարվում է Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից հստակեցված կարգով:

«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,- ասված է հայտարարության մեջ:

Հարցերի դեպքում ՊԲ-ն հորդորում է դիմել խնդրի պատասխանատուներինˋ զանգահարելով 28-08-23 հեռախոսահամարին:

Նշենք, որ օրերս ապրիլյան պատերազմին մասնակից մի շարք զորացրված զինծառայողներ իրենց դժգոհությունն էին հայտնել առ այն, որ զինվորական գրքույկում իրենց մասնակցության վերաբերյալ գրառում չի արվել կամ արվելուց հետո ավելացվել է «անվավեր» բառը: