27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 15 անգամ
prev Նախորդ նորություն

Զոհրաբյան. Հուշագրից պարզ կդառնա, թե ինչն է միավորել տարբեր անհատների

Շրջանառվող լուրերի համաձայն՝ արդեն վաղը Գագիկ Ծառուկյանի և մի շարք քաղաքական ուժերի և անհատների միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, որով կազդարարվի Ծառուկյան դաշինքի պայքարը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հորդորում է սպասել և հրաժարվում անուններ հնչեցնել.

«Քանի դեռ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված չէ և բանակցությունները ավարտված չեն որևէ անուն՝ ո՛չ կուսակցությունների, ո՛չ անհատ գործիչների, չեք լսի: Վստահեցնում եմ՝ քիչ ժամանակ է մնացել և առաջիկա օրերին դաշինքի կազմը միանշանակ պարզ կլինի, թե որ կուսակցությունները և որ անհատ քաղաքական գործիչները կլինեն Ծառուկյան դաշինքում»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե մամուլը շրջանառում է տարբեր ուժերի և գործիչների անուններ, որոնցից շատերին դժվար է անվանել նույն գաղափարախոսությունը կրող, այդ դեպքում ի՞նչը նրանց կարող է միավորել, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ կհրապարակվի հուշագիրը, ապաև այդ փաստաթղթից պարզ կդառնա, թե ի՞նչն է նշյալ քաղաքական ուժերին ու անհատներին բերել մեկ միասնական համագործակցության դաշտ.

«Մի քանի օր ևս համբերություն և բոլորի համար ամեն ինչ պարզ ու հստակ կլինի»,- հավելեց նա:

Նշենք, որ մի շարք գործիչներ, այդ թվում և նախկին ՀՀԿ-ականներ, արդեն իսկ հաստատել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են Ծառուկյան դաշինքով: Նրանց թվում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նախկին ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի (թոխմախի Մհեր) որդին, շրջանառվում է նաև Շենգավիթի նախկին ՀՀԿ-ական թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի (կադիլակ Սերոժ), Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի, ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի անունները: Այսպիսով, Ծառուկյան դաշինքը կհամախմբի հանրությանը վաղուց հայտնի, բայց վերջին շրջանում ակտիվ քաղաքականությամբ չզբաղվող շատ անհատների: