Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: