Տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկն են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Այս մասին «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Նոր պատերազմի հավանականությունը մի շարք գործոններից է կախված: Գլխավորներն են ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն ու միջազգային հանրության հստակ դիրքորոշումը հակամարտության ուժային տարբերակով կարգավորման անընդունելիության վերաբերյալ», -ասել է Արցախի նախագահը: Բակո Սահակյանը նաև նշել է, որ լայնամասշտաբ ու երկարատև պատերազմը կդառնա ավելի մասշտաբային այլ պատերազմների կատալիզատոր ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ աշխարհում: