ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում է ստորագրել։ Խումբը ստեղծվում է 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևան քաղաքում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համակարգման և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղորդման նպատակով: Համաձայն հավելվածի՝ հաստատվում նաև դրա կազմը: