ՀՀ ԶՈՒ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները արդիականացումը գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ուշադրության ներքո: Անկասկած, քառօրյա պատերազմից հետո համապատասխան հետևություններ արել ենք ու թափն ավելացել է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում 200 մլն դոլարի ռուսական վարկով ռուսական զենքի ներկրման գործընթացը: Նախարարի խոսքով, պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են միջազգային վարկի շրջանակներում: Օհանյանը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում, և պրոֆեսիոնալներն են զբաղվում, թե ինչ ձեռք կբերվի և ինչ ժամկետներում: Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ որոշ զինտեխնիկա արդեն ձեռք է բերվել: