ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվեց Լևոն Յոլյանը: Ազգային Ժողովում անցկացված փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 99-ը կողմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Հիշեցնենք,ՀՀ Վերահկիչ պալատ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, նա այժմ գլխավորում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Հիշեցնենք նաև, որ անցած փետրվարին Լևոն Յոլյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պաշտոնին չվերանշանակվեց: