22.04.2025
Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն՝ Երևանի զորահանդեսից հետո
21.09.2016
Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն՝ Երևանի զորահանդեսից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: APA գործակալության տեղեկություններով, խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»: Խորհրադկցությունը կայացել է Երևանում անխակության 25-ամյակին նվիրված զորահանդեսից գրեթե անմիջապես հետո: Զորահանդեսին ցուցադրվեցին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Բուկ» ու «C-300» հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ. սրանք հիմնականում նոր զինատեսակներն են, որոնց մեծ մասը Հայաստան են առաքվել բոլորովին վերջերս: