23.04.2025
ՀՀԿ-ն Հայաստանում դեֆոլտի սպառնալիք չի տեսնում
17.10.2016
ՀՀԿ-ն Հայաստանում դեֆոլտի սպառնալիք չի տեսնում

Հանրապետական կուսակցությունը համամիտ չէ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտահոգությունների հետ, թե առաջիկայում Հայաստանին տնտեսական դեֆոլտ է սպառնում: Մասնավորապես, նման կարծիքի է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Կան որոշակի չափորոշիչներ, որոնք վկայում են դեֆոլտի մասին և որ այն Հայաստանին չի սպառնում: Անշուշտ, Հայաստանի տնտեսությունը բարեփոխումների կարիք ունի, անհրաժեշտ է լուծել շատ խնդիրներ: Բայց դեֆոլտի ռիսկ այսօր չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Վերջինս հիշեցրեց, որ վերջին տարիներին նման հեռանկարի մասին շատ է խոսվել, լսվել են ամենամռայլ կանխատեսումները, սակայն Հայաստանի տնտեսությունը դեֆոլտի չի գնում: «Իհարկե, եթե մենք ճիշտ ռազմավարություն չվարենք, կարող է տարիներ անց նման խնդրի առաջ կանգնենք»,- շեշտեց Բաղդասարյանը:  Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքին, ապա այս իմաստով էլ ՀՀԿ-ական պատգամավորը հորդորում է չտրվել շահարկումների, քանի որ այն թույլատրելի սահմանում է: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ արտաքին պարտքի բեռի մեծացմանը զուգահեռ պետք է այնպիսի մոտեցումներ ցուցաբերվեն, որոնք աստիճանաբար թույլ կտան թեթևացնել այն: