24.11.2024
Ստեփանակերտը տեղեկացնում է ադրբեջանական զինուժը տեղակայել է իր օբյեկտները բանկելի տարածքների թիկնուքում
28.04.2016
Ստեփանակերտը տեղեկացնում է ադրբեջանական զինուժը տեղակայել է իր օբյեկտները բանկելի տարածքների թիկնուքում

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղեկայել են իրենց ռազմական օբյեկնտները բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում, և ընդգծում, որ դրանք հանդիսանում են լեգիտիմ թիրախներ: "ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ", - ասված է ԼՂՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց, նշվում է հաղորդագրությունում: Հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանը սահմանին շարունակում է անկանոն կրակ արձակել: Ղարաբաղում հակառակորդն ակտիվորեն կիրառում է հրետանային համակարգեր՝ կրակի տակ պահելով նաև Մարտակերտ քաղաքն ու Թալիշ ու Մատաղիս գյուղերը: