24.11.2024
Ադրբեջանցիները Կիևի օդանավակայանում  ներողություն են խնդրել հայ  մարզիկներից
16.05.2016
Ադրբեջանցիները Կիևի օդանավակայանում ներողություն են խնդրել հայ մարզիկներից

VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անցած շաբաթ ուկրաինական Լվովում ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ, այնուհետ նաև ամբողջ հայկական հավաքականի հետ: Տեղեկացրել էինք նաև, որ մահակներով ծեծկռտուք սարքելու համար, որն, ըստ Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի, թերևս նախապես ծրագրված է եղել, Ադրբեջանի թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել: Բայց աղմկահարույց պատմությունն ունի նաև շարունակություն: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում այս կապակցությամբ գրում է. «Երեկ երեկոյան Բորիսպոլի օդանավակայանում Կիևի մեր եղբայրները մեր չեմպիոններին Երևան ճանապարհեցին և պատահաբար հադնիպեցին «հերոս-ազերբոտներին», ովքեր իրենց «թիմով» տուն էին վերադառնում: Տղաները նրանց հետ խիստ պրոֆիլակտիկ զրույց ունեցան (առանց ծեծկռտուքի), ինչից հետո նրանք ողջ թիմով հրապարակայնորեն ներողություն խնդրեցին մեր հերոսների առաջ՝ սկսած փոքրից` Արսենից: Փառք մեր հերոսներին: Փառք Կիևի և ողջ Ուկրաինայի մեր հայրենակիցներին: Խաղաղություն բոլորին»,- ասված է գրառման մեջ: Նշենք, որ գրառման մեջ ներկայացրածը ու ներողություն խնդրելու փաստը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին նաև Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայից: Ի դեպ, հայ մարզիկները Լվովից վերադարձել են 6 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ մեդալներով, Թիմային 2-րդ տեղը զավթած: