26.11.2024
Կրակած պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում
prev Նախորդ նորություն

Թեժ է լինելու. նախարարի ու ԵՊՀ ռեկտորի հարաբերությունները նոր սկանդալ են հասունացնում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև հասունանում է հերթական սկանդալը:


Facebook-ի ուղիղ եթերում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ԵՊՀ ռեկտորի հրավիրած գիտխորհրդի նիստին ու հայտարարություններին:


«Չեմ հասկանում` ինչու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում: Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու, ասել է նա:


Սիմոնյանի այն պնդումը, թե իբր իր անձի հետ է կապցված հանձնաժողովի չստեղծումը, սուտ է եւ կեղծիք է: Կարծում եմ՝ Սիմոնյանը այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու: Այս կեղծիքը եկավ հաստատելու, թե ինչպիսի ղեկավար է նա եղել, է եւ ուզում է լինել, հայտարարել է նախարարը:


Ես այո, ես հայտարարել եմ, որ 100-ամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունն այդ միջոցառումներին: Բոլոր այն նեգատիվը, որ կա համալասարանում, կապված է իր հետ: Ուսանողների եւ դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ է կապված: Ինչ մեսիջ ենք մենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը:


Արամ Սիմոնյանը ասել է, որ 100-ամյակն իրեն չի հետաքրքրում, իսկ հետո նշել է, որ եթե իմ դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն ինձ պետք է, որ պաշտպանվեմ», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը: