24.11.2024
Անդրեասյան. Շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո՝ ընտրություններից առաջ
02.06.2016
Անդրեասյան. Շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո՝ ընտրություններից առաջ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև` 1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ: 2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ: 3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում: 4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը: 5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին: Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ»: