ԵՄ-ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը: Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսում հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։ Նրա խոսքով, հարցը միայն ժամկետների մեջ է, քանի որ նման հարցերը մեկ օրում չէ, որ լուծվում են: «ԵՄ-ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը: Ես չեմ կարող նշել կոնկրետ ժամկետների, քանի որ շատ բան նաև Եվրահանձնաժողովի է կախվածը, որը պետք է ընդունելի լուծումներ գտնի բոլոր պետությունների համար: Մեր կողմից մենք անում ենք հնարավորը հարցի առաջընթացի համար»,- նշել է նա: Ասելբոռնը նաև նշել է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, և եթե այդպես շարունակի, ապա օրը կգա և վիզաները կազատականացվեն: