ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Համապատասխան նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում: Նշենք, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 31-ին: Նրա հրաժարականը կապում են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ` նախկին մարզպետը Աբրահամյանի մտերիմներից է համարվում: Ի դեպ, նախկինում Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը: