13.07.2025
Առաջիկայում ԵՄ կողմից կտրվի վիզաների ազատականացման մեկնարկը
10.04.2018
Առաջիկայում ԵՄ կողմից կտրվի վիզաների ազատականացման մեկնարկը

Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է, որ մոտ ժամանակներս ԵՄ կողմից կտրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը: ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի խոսքով, Հայաստան-ԵՄ համաձայնագրում խոսվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, բայց հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը և արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ արել է այդ ուղղությամբ: Օրինակ, կատարել է այդ մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը և հույս ունեն, որ դրանք արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից: Նա նաև նշեց, որ 2017-2020 թվականների համար Հայաստանին ԵՄ օժանդակության ծավալը կկազմի շուրջ 170 մլն եվրո՝ փաստաթուղթն արդեն հաստատված է: Հիշեցնենք, Ազգային Ժողովում ընթանում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը: