Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հանդիպմանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ գրելով. «Սիրելի փրկարարնե՛ր քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար: Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար... Խիղճ և խաղաղություն բոլորիս...»: