9.04.2026
Ղարաբաղյան բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ է դրված. Լավրով
21.04.2020
Ղարաբաղյան բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ է դրված. Լավրով

Ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված են փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է հակամարտության փուլային կարգավորում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Նար խոսքով, կան Մադրիդյան սկղբունքներ, կան փաստաթղթեր, որոնք 2010-2011 թթ. համաձայնեցվել են Ռուսաստանի հետ. խոսքը, այսպես կոչված, կազանյան փաստաթղթի մասին է: «Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ տարածվել են նախագծեր, որոնք ակիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», - ասել է Լավրովը: Նրա խոսքով, հակամարության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»: Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվըագության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում, որոնց մասին հաճախակի բարձրաձայնում է Բաքուն: «ՄԱԿ-ի Անվըագության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Կողմերը սկսել են պայմանավորվել, բայց պետք է հասնել պայմանավորվածության: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը: VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ այս պահին որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա: