«Մեզ դեռևս չի հաջողվում նվազեցնել կորոնավիրուսի տարածման ցուցանիշները», - կառավարության մայիսի 18-ի նիստից առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում կորոնավիրուսի համաճարակի մասին: Վարչապետը հորդորեց քաղաքացիներին դիմակ կրել՝ նշելով, որ ՀՀ-ում այժմ տասնյակ հազարավոր մադիկ ասիմպտոմ վարակակիրներ են: Ուստի պետք է բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակրի», - ասաց Փաշինյանը՝ հանձնարարելով իրավապահներին առավել խիստ վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Նա նաև անդրադարձավ, տանից դուրս գալուց պարտադիր անձնագիր ունենալու մասին պարետի որոշմանը՝ նշելով, որ այդպես ավելի հեշտ է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Եթե նախկինում մարդը դիմակ չէր կրում, ապա նա անձը պարզելու համար տանում էին ոստիկանություն, ապա այժմ ավելի դյուրին է դառնում այս գործընթացը», - ասաց վարչապետը: Նրա դիտարկմամբ, վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները: Բակերում, Փաշինյանի խոսքով, նույնպես պետք է մեծացնել վարչական ազդեցության միջոցները: Ձևավորվել են ոստիկանության ու այլ մարմինների համապատասխան կարգախմբեր, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը: Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում: "Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած", - հայտնում են նախարարությունից։