Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է հայտարարել
Սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի մոտ: Դրոշի վրա նա տեղադրել է հետեւյալ պահանջները:
"Գործող իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները ։
Պահանջում եմ.
Ոչ՝ Ստամբուլի կոնվենցիային
Ոչ՝ Լանսարոտեի կոնվենցիային
Ոչ՝ թուրքերին հարմար կրթական չափորոշիչներին
Ոչ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարին
Ոչ՝ մեր պատմության խեղաթյուրմանը
Ոչ՝ Ամուլսարի շահագործմանը
Ոչ՝ ապօրինի բռնությանը
Ոչ…»
Հակոբկոխյանը հույս ունի հնարավորինս շատ մարդկանց միավորել, որպեսզի "գործող իշխանությունները, միասնություն տեսնելով, փախչեն"։
Նշենք, որ բժիշկները պարբերաբար հետազոտում են Հակոբկոխյանին, հետեւում նրա առողջական վիճակին։
VERELQ-ը հիշեցնում է, որ Իսրայել Հակոբկոխյանը խորհրդային բռնցքամարտիկ է և մարզիչ: ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1979, 1981-1983, 1989, 1991), Եվրոպայի եռակի չեմպիոն (1985, 1989, 1991): Աշխարհի Գավաթակիր (1985): Աշխարհի Չեմպիոն (1989): Բարի կամքի խաղերի կրկնակի հաղթող (1986, 1990): ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989): ԽՍՀՄ ականավոր բռնցքամարտիկ (1989):