Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից: «Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»,- ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածները վերաբերվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուն: