23.11.2024
ՀԲԸՄ-ն 2 միլիոն դոլար է հանգանակել հանուն Լիբանանի
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է սահմանները երկկողմանի բացելու հարցը. Ավինյան

Հայաստանի ԱԳՆ-ն աշխատանք է տանում Ռուսաստանի արտգործնախարարության հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ: Այդ մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինայնը:


«Ռուսաստանի Դաշնությունը սահմանները երկկողմանի բացելու պատրաստակամություն հրապարակավ հայտնել է և արդեն անհատական բանակցություններ են գնում։ Մեր ԱԳՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է, այսինքն՝ այս պահին ՌԴ-ի հետ աշխատանք տարվում է։ Կառավարության այսօրվա որոշմամբ մենք հանել ենք մեր երկիր մուտք գործելու արգելքը բոլորի համար, իսկ այստեղից ՌԴ մեկնելու արգելքը որոշում է Ռուսաստանը, դա մեր որոշելիքը չէ», - մանրամասնել է նա՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։


Ավինյանի խոսքով, Վրաստանի և Իրանի հետ որևէ բանակցային գործընթաց չի տարվում՝ սահմանները վերաբացելու ուղղությամբ. «Համաճարակի պայմանների հետագա բարելավման պայմաններում այս հարցերը կքննարկվեն»։


Նա նկատել է, որ օրենսդրական մշակումները արդեն պատրաստ են, որպեսզի այլևս չերկարացնենք արտակարգ դրությունը։ «Քննարկման վերջնափուլում ենք և հավանաբար ԱԺ-ն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին կքննարկի օրենքի նախագծի փաթեթները»,- ասել է Տիգրան Ավինյանը։