12.07.2025
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 809-ի. մեկ օրում 3 մահ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:


«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ տեղում վեր հանված իրավախախտումներին: Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է: Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսավարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է խոսնակը:


Օգոստոսի 8-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ այցելության ժամանակ լճի ափամերձ տարածքում հայտնաբերել է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսավարման դրվագ:


Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ