18.06.2025
Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին, հրավիրել նրան հայրենիք
26.10.2019
Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին, հրավիրել նրան հայրենիք

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլեւ այլ ժողովուրդների շրջանում եւ մենք հպարտ ենք Ձեզ նման հայրենակից ունենալու համար»,- ասել է վարչապետը։Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է դերասանի առողջությամբ, ստեղծագործական ծրագրերով։ Արմեն Ջիգարխանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրեն այցելելու համար եւ պատմել իր գլխավորած թատրոնի գործունեության, ստեղծագործական ծրագրերի մասին։ «Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,- նշել է անվանի դերասանը։