ՀՀ Ազգային ժողովն ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, 37-ը դեմ էին: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու 2020թ. բյուջեի նախագծին: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը որակեց հեղափոխական: