Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը:"Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար"- գրել է նա։