13.08.2026
Երկարատև հետևանքները դեռ առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն, աղքատության աճ
25.11.2020
Երկարատև հետևանքները դեռ առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն, աղքատության աճ

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը. «Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ: Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:Իսկ արդյունքները հետեւյալն են (դեռեւս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված. – Տնտեսական անկում -6,6%– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%– Շինարարության անկում -15,7%– Ծառայությունների անկում -11,7%– Արտահանման անկում -4,4%– Ներմուծման անկում -13,7% Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին եւ $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն: Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք. – Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում)– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից) Երկարատեւ հետեւանքները դեռեւս առջեւում են` եկամուտների անկում, գործազրկություն եւ աղքատության աճ:Իսկ պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ նոր ենք զգալու:Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»,- գրել է նա: