25.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 158 նոր դեպք, 305 առողջացած, 2 մահ
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացրել է շատ կարևոր հարթակում

Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ՝ փետրվարի 4-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։ Այս մասին գրում է ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

"Հանդիպմանը մասնակցություն են ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնակատար Վերա Յուրովան, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի» (ALDE) նախագահ Հանս վան Բաալենը, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնակատարներ Կադրի Սիմսոնը և Վալդիս Դոմբրովսկիսը։ Կոնֆերանսին մասնակցություն էր ունենում նաև Ադրբեջանի պատվիրակությունը։

Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի և Արցախի համար Արցախյան պատերազմի և նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին և հումանիտար ճգնաժամին։ Մասնավորապես՝ շեշտադրել եմ հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձի և այս հարցում եվրոպական գործընկերների աջակցության անհրաժեշտությունը",- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում։