25.11.2024
Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացրել է շատ կարևոր հարթակում
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանը մտադիր է մասնակցել արտահերթ խրհրդարանական ընտրություններին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտադիր է մասնակցել արտահերթ խրհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:


Օհանյանը դեռ չի որոշել ինչ ձևաչափով և որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու ընտրություններին: Միայն նշել է, որ յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և որոշ տեղերում նաև պարտականությունն է այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցել ընտրություններին:


«Որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ, դա ես ինքս կորոշեմ»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա:


Նախկին նախարարը նշել է, որ խնդիրը մեկ անձի մեջ չէ, խնդիրը այն կառավարման համակարգն է, որը ձևավորվել է այդ մեկ անձի շուրջ։ «Մենք պետք է մեր պետական համակարգում ընդգրկենք բանիմաց մարդկանց։ Առաջին հերթին՝ պետք է հեռացնենք այդ չարորակ ուռուցքը»,- նշել է նա։


Ավելի վաղ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին, երբ էլ դրանք կազմակերպվեն։ Քոչարյանը կարծում է, որ այժմ վտանգավոր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը «հակասությունների, անորոշության, զգայուն հարցերի պատասխանների բացակայության մթնոլորտում»:


«Բայց եթե իշխանություններին հաջողվի ավելի շուտ պարտադրել ընտրությունները, իսկ նրանք, ամենայն հավանականությամբ, դրա համար անհրաժեշտ ձայներ ունեն խորհրդարանում, ապա այդ դեպքում էլ կարծում եմ, որ ավելի ճիշտ է մասնակցել։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այդ մարդկանց հաստատել իրենց իշխանությունը», - հավելել էր նա։