Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու։