Պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր առավոտյան կրկին հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք ՀՀ-ում ՌԴ դեսպանի օգնականի միջոցով նամակ փոխանցեցին նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնություն խնդրելով իրենց որդիներին գտնելու հարցում։ VERELQ-ը հիշեցնում է, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում ՊՆ, կառավարության շենքի մոտ, սակայն հստակ պատասխան որևէ գերատեսչությունից չեն ստանում: