Երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման են ենթարկում օրենքի խախտմամբ: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ 56-ամյա կին էր դիմել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։