23.11.2024
Գործող իշխանությունները ձեռնտու են Թուրքիային և Ադրբեջանին. Միքայել Մելքումյան
prev Նախորդ նորություն

Կոչ եմ անում նախագահին չստորագրել Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը. Մարուքյան

Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


"Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում",- ասված է ընդդիմադիր գործչի հայտարարության մեջ։