13.04.2026
Արցախի ճակատագիրը օրակարգում. Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ
12.10.2020
Արցախի ճակատագիրը օրակարգում. Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ: Հանդիպումը նախաձեռնել է անձամբ վարչապետը, օրակարգում Արցախի հարցն է։  Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են «Հանրապետական» կուսակցությունը՝ ի դեմս ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՅԴ-ն՝ ի դեմս Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ ի դեմս կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետը  Ազգային ժողովում հանդիպում էր ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: