Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։