4.11.2026
Փաշինյանն առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր. Մարուքյան
18.03.2021
Փաշինյանն առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր. Մարուքյան

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Այս մասին Facebookի իր էջում գրել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:"Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է", -գրել է Մարուքյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս հայտնում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի ու Ծառուկյանի պայմանավորվածության մասին: «Քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասված է Տոնոյանի ֆեսբուքյան գրառման մեջ: