7.07.2025
Ակտիվորեն մասնակցեք ճանապարհների վերականգնմանը. նախարարությունը՝ ընկերություններին
05.05.2020
Ակտիվորեն մասնակցեք ճանապարհների վերականգնմանը. նախարարությունը՝ ընկերություններին

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարվել են չորս ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արդեն հայտարարված և առաջիկայում հայտարարվելիք մրցութային գործընթացներին։ Տեղեկացնենք‚ որ Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 (չափաբաժին 1) և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 (չափաբաժին 2) վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է‚ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ‚ ինչպես նաև Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի մոտ 5.2 կմ ճանապարհային հատվածների վերականգնման մրցույթներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում առաջիկայում կհայտարարվեն ևս 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։