2.03.2026
Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի օգնականին
14.12.2023
Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի օգնականին

Դեկտեմբերի 14-ին Ժնևում ընթացող Համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով օգնական Ռաուֆ Մարզուին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները, փախստականների միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հաղթահարմանն ուղղված նախագծերը։ Երկուստեք արձանագրվել է ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման։