Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Վարչապետը պարոն Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման: Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր: