25.11.2024
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են:

Բացի այս, Երևանը տեղական ինքնակառավարման միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:

Համակարգն այժմ ընդլայնման փուլում է:


Քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, կարևորելով նախաձեռնված գործընթացները՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով:

«Մեր վերջնանպատակն այն է, որ ինչ-որ մի ժամանակ հետո GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի վրա թափանցիկ, բաց ներկայացնենք ճարտարապետահատակագծային առաջադրանքները: Այսինքն՝ մարդու համար սա լինի հստակ իրավունք, որը թափանցիկորեն ներկայացված է Երևանի քաղաքապետարանի կողմից. քաղաքացին սեղմելով որևէ մի առանձնացված հողային միավորի վրա իմանա, որ տվյալ հատվածում հնարավորություն կա նախագծելու այս հարկայնության, այս խտության շենքային միավոր հստակ նպատկով՝ բնակելի, թե հասարակական»,- ընդգծել է քաղաքապետը: