29.03.2024
«Սասնա ծռեր» խմբավորման յոթ անդամներ ձերբակալվել են
30.05.2022
«Սասնա ծռեր» խմբավորման յոթ անդամներ ձերբակալվել են

«Սասնա ծռեր» խմբավորման յոթ անդամներ, որոնք 2016 թվականին մասնակցել էին ՊՊԾ գնդի գրավման գործողությանը, մայիսի 28-ին ձերբակալվել են: Դա տեղի է ունեցել նրանց գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման հիման վրա, որն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Մայիսի 28-ի առավոտյան «Սասնա Ծռեր»-ի ֆեյսբուքյան էջը հայտել էր, նույն խմբավորման անդամներ Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի և Պավել Մանուկյանի ձերբակալության մասին: Հայտնի է նան, որ ձերբակալություններն իրականացվել են միաժամանակ՝ առավոտյան ժամը 6-ից։ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկացնում է, որ երկու օր առաջ ուժի մեջ է մտել նախորդ տարվա փետրվարին դատարանի կայացրած վճիռը, որով խմբի անդամները դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։ Ըստ հայտարարության՝ այս հիմքով էլ դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ պատժի չկրած մասերը կրելու նպատակով: Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին: Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը: Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի: Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը: Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին: Խմբավորման անդամ Էդվարդ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ Իսկ ոստիկանական գնդի տարածքի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկաններից երկուսի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և մյուս ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը դատապարտվել են 25 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, հիշյալ անձինք անցնում են 2016 թվականին Երևանում Պետական պահպանության ծառայության գնդի գրավման գործով և կալանավորված էին: Խմբի անդամների մեծ մասը 2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքից ազատ էին արձակվել, սակայն շարունակում էին գործով որպես մեղադրյալներ անցնել։    

Նորություններ գործընկերներից