Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Ինչպես հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը, Արամ Ա-ն մեկօրյա այցով Վատիկան կմեկնի այսօր՝ հունիսի 11-ին։ Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծրագրված է հանդիպում նաև Վատիկանի արտաքին գործերի նախարարի, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի և արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի նախագահի հետ։